Մեր մասին

Մեր մասին

Աուդիտ Պրո ՓԲԸ-ն անկախ պրոֆեսիոնալ ծառայություններ մատուցող կազմակերպություն է` հիմնադրված 2011թ-ի դեկտեմբերին: 2012թ. հունվարին կազմակերպությունը ստացել է աուդիտորական ծառայությունների իրականացման լիցենզիա:

Մեր նպատակն է մատուցել միայն որակյալ ծառայություններ համաձայն ԼՂՀ օրենսդրությանը և միջազգայնորեն ընդունված ստանդարտներին:

Աուդիտ Պրո-ն մատուցում է աուդիտի, հաշվապահության, բիզնես խորհրդատվության, կառավարչական և ֆինանսական խորհրդատվության, հարկային պլանավորման, մասնագիտական ուսուցման և այլ մասնագիտական ծառայություններ:

Աուդիտ Պրո ՓԲԸ-ն իր պրոգրեսիվ և կայուն զարգացման հեռանկարը կառուցում է ծառայությունների որակի անընդհատ բարելավման, պատվիրատու գործընկերների շրջանակում անխափան վստահության ձեռքբերման և առաջարկվող ծառայությունների բազմազանության միջոցով:

Ընկերությունը սերտորեն համագործակցում է Հայաստանի Հանրապետությանում մեծ փորձ ունեցող և միջազգային կառույցների կողմից վստահելի ընկերությունների հետ:

Մենք ունենք հստակ արժեհամակարգ, որն էլ կանխորոշում է մեր աշխատանքի ոճը հաճախորդների հետ, այդ թվում այն, թե ինչպես ենք մենք նպաստում նրանց բիզնեսի աճին, օգնում չեզոքացնել ռիսկերն ու արագ արձագանքել տնտեսական հնարավորություններին:

Մեր մշակույթն է օբյեկտիվությունը, անկախությունն ու ազնվությունը` մեր գործունեության հիմքում դնելով մեր հաճախորդների պահանջները: